հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բելառուսի նախագահի թեկնածուն կոչ է արել չգնալ հրապարակներ  (տեսանյութ)

Բելառուսի նախագահի թեկնածուն կոչ է արել չգնալ հրապարակներ (տեսանյութ)

Բելառուսի նախագահի արդեն նխակին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան տեսանյութ է հրապարկել, որում կոչ է անում իր կողմնակիցներին դադարեցնել բողոքի ցույցերը: Այս մասին գրում է Meduza-ն։

«Շնորհակալ եմ նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Բելառուսի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը: Երախտագիտությամբ և ջերմությամբ դիմում եմ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս ամբողջ ընթացքում աջակցել են ինձ»,- իր խոսքում նշում է Սվետլանա Տիխանովսկայան։

Նա նաև կոչ է արել քաղաքացիներին չգնալ հրապարակներ ու չվտանգել սեփական կյանքերը։ «Ես չեմ ուզում արյուն և բռնություն»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ՝ ընտրատարածքների փակվելուց հետո, Միսնկում և Բելառուսի այլ քաղաքներում ցույցեր են սկսվել, մարդիկ համաձայն չեն հրապարակված թվերի հետ։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։

  • Կիսվել: