Ես անկեղծորեն խնդրում եմ նախագահ Թրամփին 2 շաբաթով երկարաձգել Իրանին տրամադրվող ժամկետը․ Շարիֆ
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է երկու շաբաթով երկարաձգել Իրանին տված վերջնաժամկետը: Պակիստանի վարչապետը նաև դիմել է Իրանին՝ որպես բարի կամքի դրսևորում, երկու շաբաթով բացել Հորմուզի նեղուցը:
«Ես անկեղծորեն խնդրում եմ նախագահ Թրամփին 2 շաբաթով երկարաձգել Իրանին տրամադրվող ժամկետը, որպեսզի դիվանագիտությունը կարողանա աշխատել։
Իրանցի եղբայրներին խնդրում ենք բացել Հորմուզի նեղուցը»,-սոցցանցի իր էջում գրել է նա։



