կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Երուսաղեմում Սուրբ կրակի իջման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների

Երուսաղեմում Սուրբ կրակի իջման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների

Զատկական միջոցառումները, ներառյալ Սուրբ կրակի իջման արարողությունը Հարության տաճարում Ավագ շաբաթ օրը՝ ապրիլի 11-ին, անվտանգության նկատառումներից ելնելով կանցկացվեն սահմանափակ ձևաչափով: Երուսաղեմի Հին քաղաքի սրբավայրերը փակ կմնան ուխտավորների և զբոսաշրջիկների համար, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Երուսաղեմի շրջանի ոստիկանությունը այսօր առավոտյան հանդիպել է լատինական կաթոլիկ կարդինալ Պիեռբատիստա Պիցաբալլայի հետ, որի ընթացքում որոշվել է, որ ավանդական արարողությունները կանցկացվեն խորհրդանշական և սահմանափակ ձևաչափով»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Երուսաղեմում սրբավայրերն արդեն ավելի քան մեկ ամիս փակ են մնում հավատացյալների համար հրթիռային հրետակոծությունների պատճառով, քանի որ Երուսաղեմի Հին քաղաքը կահավորված չէ հանրային ապաստարաններով։ Հրթիռների բեկորներն արդեն քանիցս ընկել են Հարության տաճարից, Լացի պատից և Ալ-Աքսա մզկիթից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։

  • Կիսվել: