շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Երուսաղեմում ահաբեկիչները գնդակոծել են ավտոբուսը. կա առնվազն 4 զոհ

Երուսաղեմում ահաբեկիչները գնդակոծել են ավտոբուսը. կա առնվազն 4 զոհ

Երուսաղեմում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 5 մարդ, 15-ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է Իսրայելի ազգային շտապօգնության ծառայությունը։

Համաձայն տեղեկությունների՝ Երուսաղեմի Ռամոթ շրջանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորներից հինգը գտնվում են ծանր վիճակում։ Բժշկական օգնության աշխատակիցներն օգնություն են ցուցաբերում տուժածներին։

Երուսաղեմի մուտքերը հարձակումից հետո փակվել են։ Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ չեզոքացրել է Ռամոթ խաչմերուկում կրակոցներ արձակած երկու անձանց։ Նրանց ինքնությունը դեռևս հայտնի չէ։

Ոստիկանությունը հայտարարել է, որ կատարվածը կարելի է որակել որպես ահաբեկչություն։

  • Կիսվել: