հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Երուսաղեմի հայերից տեղի ոստիկանությունը պահանջել է ազատել «Կովերի պարտեզի» վիճելի տարածքը

Երուսաղեմի հայերից տեղի ոստիկանությունը պահանջել է ազատել «Կովերի պարտեզի» վիճելի տարածքը

Երուսաղեմի հայերից տեղի ոստիկանությունը պահանջել է ազատել «Կովերի պարտեզի» տարածքը՝ մեղադրելով նրանց գույքի յուրացման մեջ։ X-ի իր էջում տեղեկացրել է Դանիել Սեյդմանը՝ գրելով, որ հայ համայնքն ընդդիմանում է։

«Ոստիկանությունը կատարում է հայկական թաղամասի վերաբնակիչների հրամանները. պահանջում է, որ բնակիչները ազատեն տարածքը, իսկ պաշարողները՝ տիրանան», - գրել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ից հայերի մի մեծ խումբ, պատրիարքարանի հետ համագործակցելով, հերթապահություն է իրականացնում «Կովերի պարտեզի» տարածքում և ի նշան բողոքի՝ մեքենաներով և պարիսպներով փակել են պատի մուտքը՝ կանխելու տարածքում հետագա անօրինական շինարարությունը:

Նշենք, որ Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը 99 տարով «Կովերի պարտեզ» տարածքը վարձակալությամբ տվել էր հրեա մի գործարարի: Այս որոշումը մեծ աղմուկ էր բարձրացրել եւ երկար պայքարից հետո հնարավոր եղավ չեղարկել գործարքը:

  • Կիսվել: