երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
В рамках новых реалий, сложившихся в регионе, мы не видим никаких препятствий для подписания мирного договора между Арменией и Азербайджаном

В рамках новых реалий, сложившихся в регионе, мы не видим никаких препятствий для подписания мирного договора между Арменией и Азербайджаном

Տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունների շրջանակում մենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման որեւէ խոչընդոտ չեն տեսնում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։

«Առայժմ դժվար է ինչ-որ բան ասել այդ մասին։ Մենք սպասում ենք հստակ գաղափարների Հայաստանից։ Հայաստանը դեռեւս տարածաշրջանի սահմաններից դուրս է նայում, երբ խոսքը վերաբերում է խաղաղության պայմանագրին։ Մենք խոսում ենք այն մասին, որ այստեղ երրորդ կողմերի օրակարգը բերելու փոխարեն անհրաժեշտ է առաջ տանել խաղաղության համաձայնագրի բանակցությունները։ Գնդակը Հայաստանի դարպասում է»,- ասել է Հիքմեթ Հաջիեւը։  Պարզ չէ՝ թե արդյոք Հաջիեւը նկատի ուներ այն, որ գնդակը հայկական կողմում է, բայց փաստը մնում է փաստ՝ «գնդակը դարպասում է»-ն նշանակում է բոլորովին այլ բան։

Նա միաժամանակ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ սահմանի փակման «մեղքը» դրել է Հայաստանի վրա։ «Եղբայրական Թուրքիայի եզրակացությունը միշտ այն է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, եթե Հայաստանը դադարեցնի ադրբեջանական հողերի օկուպացիան, հրաժարվի ինչպես Թուրքիայից, այնպես էլ Ադրբեջանից տարածքային հավակնություններից եւ վերջապես, հանդես գա տարածաշրջանում դրական օրակարգով։ Ադրբեջանը եւ Թուրքիան միշտ աջակցել են հարաբերությունների կարգավորմանը եւ մշտապես դրական մեսիջներ են ուղարկել Հայաստան։ Հասկանալի է՝ Հայաստանը, գնահատելով տարածաշրջանի պոտենցիալը, պետք է ելնի տարածաշրջանի ներսում խնդիրների լուծման մոտեցումից»,- նշել է Հիքմեթ Հաջիեւը։

Հիշեցնենք, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիվ պատերազմի սանձազերծումից հետո։

  • Կիսվել: