Երրորդ ԵՏՀ շրջանակում տեղի է ունեցել պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների լուսանկարման արարողություն
Երեւանում ընթացող երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների լուսանկարման արարողություն։
Հիշեցնենք, որ նիստին մասնակցելու է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Այսօր կայանալու է լիագումար նիստը, Եվրասիական Միջկառավարական խորհրդի նիստը նեղ կազմով, հետո՝ ընդլայնված կազմով։ Նախատեսված է ԵՏՀ կոլեգիայի նախագահի հայտարարությունը մամուլի համար։
Նախօրեին Երեւանում տեղի են ունեցել նիստեր պանելային քննարկումների ձեւաչափով։ Բանավեճերի մասնակիցները քննարկել են ենթակառուցվածքի եւ գյուղատնտեսության լոգիստիկայի վերաբերյալ հարցեր, իրավակիրառ պրակտիկան եւ հակամենաշնորհային կարգավորումը տրանսսահմանային շուկաներում, ԵԱՏՄ էլեկտրոնային առեւտրային հարթակները, ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առեւտրի տեխնիկական կարգավորումը, ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի հեռանկարները եւ առավելությունները։