շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Երկու նահանգներ Ազգային գվարդիա են ուղարկում Վաշինգտոն

Երկու նահանգներ Ազգային գվարդիա են ուղարկում Վաշինգտոն

Հարավային Կարոլինան և Օհայոն Ազգային գվարդիայի զորքեր կուղարկեն Վաշինգտոն՝ աջակցելու նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրի մայրաքաղաքում «օրենքն ու կարգը վերականգնելու» գործադիր հրամանագրին։ «ՌԻԱ նովոստի»-մ գրում է, որ այդ մասին հայտարարել են նահանգապետերը:

«Նահանգապետ Հենրի Մաքմասթերն այսօր թույլատրել է Հարավային Կարոլինայի Ազգային գվարդիայի 200 հոգանոց զորքերի տեղակայումը Վաշինգտոն: Գվարդիան կաջակցի դաշնային իրավապահ մարմինների ջանքերին՝ համաձայն նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կոլումբիայի շրջանում օրենքն ու կարգը վերականգնելու գործադիր հրամանագրի»,-ասվում է տեղական պաշտոնյաների հայտարարության մեջ:

 

Օհայոյի նահանգապետ Մայք Դյուայնը, իր հերթին, խոստացել է ուղարկել 150 գվարդիական։

 

Երկուշաբթի օրը Թրամփը հայտարարեց Վաշինգտոնում հանցագործության դեմ պայքարի մի քանի միջոցառումների մասին.

Վաշինգտոնի ոստիկանությունը անցնում է դաշնային կառավարության անմիջական վերահսկողության տակ.

Ազգային գվարդիան ուղարկվում է մայրաքաղաք.

անհրաժեշտության դեպքում այնտեղ կարող են ուղարկվել նաև զինված ուժեր։

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը երեքշաբթի օրը հայտարարեց, որ Ազգային գվարդիայի ուժերը կժամանեն Վաշինգտոն առաջիկա շաբաթներին և կմնան այնտեղ այնքան ժամանակ, որքան պահանջի պետության ղեկավարը։

  • Կիսվել: