երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երկրաշարժից 13 օր անց Թուրքիայում փլատակներից երեք մարդ է ողջ դուրս բերվել

Երկրաշարժից 13 օր անց Թուրքիայում փլատակներից երեք մարդ է ողջ դուրս բերվել

Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները երկրաշարժից 13 օր անց Թուրքիայում փլատակներից դուրս են բերել երեք մարդու։ Այս մասին փետրվարի 19-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում։

«Հաթայի շրջանում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում ղրղզ փրկարարները փլատակներից դուրս են բերել հինգ մարդու։ Նախնական տեղեկություններով՝ նրանք նույն ընտանիքի անդամներ են եղել։ Հինգից երեքը ողջ են, երկու երեխա մահացել է»,- հայտնել են  հանրապետության ԱԻՆ-ից։

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը կազմում է 40642 մարդ։ Հաղորդվում է նաև, որ աղետի շրջաններից տարհանվել է 430 հազար մարդ։

  • Կիսվել: