կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Երկրաշարժ Վրաստանում՝ 4,3 մագնիտուդ ուժգնությամբ

Երկրաշարժ Վրաստանում՝ 4,3 մագնիտուդ ուժգնությամբ

Այսօր 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արևմուտքում՝ Օնի քաղաքից ոչ հեռու, հայտնել են Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնից, տեղեկացնում է iz.ru-ն:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:46-ին Օնչևի մունիցիպալիտետի Օնի գյուղից 2 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

  • Կիսվել: