ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երկարատև ընդմիջումից հետո վերսկսկվում են զբոսաշրջային տուրերը Թուրքիայից դեպի Սիրիա

Երկարատև ընդմիջումից հետո վերսկսկվում են զբոսաշրջային տուրերը Թուրքիայից դեպի Սիրիա

Չնայած Սիրիայում շարունակվող լարվածությանը ՝ Ստամբուլում տեղակայված թուրքական զբոսաշրջային ընկերությունը սկսել է շրջագայություններ կազմակերպել դեպի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության կողմից չվերահսկվող տարածքներ, գրում է ermenihaber.am-ը:

Տուրիստական ընկերությունը հայտնել է, որ իրենք սկսել են ամրագրումներ ընդունել դեպի Սիրիա շրջագայությունների համար, որոնք նախատեսում են իրականացնել 2024 թվականին:

«Fest Travel»- ի կողմից 2024 թվականի ապրիլի 20-27-ը նախատեսված «Մշակութային միաձուլում. Սիրիա» խորագրով 7-օրյա շրջագայությունը կսկսվի ապրիլի 20-ին Ստամբուլից Բեյրութ, ապա Դամասկոս չվերթով։ Շրջագայությանը մասնակցության արժեքը 1950 դոլար է: Շրջագայությունը ներառում է նաև այցելություններ Դամասկոս, Հալեպ, Համա, Հոմս և Պալմիրա:

Ընկերությունը նշել է, որ իրենք չեն մեկնի այն տարածքներ, որտեղ անվտանգության հետ կապված մտահոգություններ կլինեն:

«Այս դեպքում մենք կնախընտրենք այլընտրանքային երթուղիներ և կձեռնարկենք անհրաժեշտ միջոցներ՝ ճանապարհն անվտանգ ավարտելու համար։ Բացի այդ, մենք կկապվենք համապատասխան մարմինների հետ՝ ճամփորդելուց առաջ անվտանգության վերաբերյալ վերջին տեղեկատվությունը հաստատելու համար»,- հայտարարել է տուրիստական կազմակերպությունը:

  • Կիսվել: