կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Երեք երկրաշարժ է գրանցվել Կամչատկայի ափերի մոտ

Երեք երկրաշարժ է գրանցվել Կամչատկայի ափերի մոտ

Երեք երկրաշարժ է գրանցվել կիրակի օրվա  ընթացքում Կամչատկայի ափերի մոտ, վերջինի մագնիտուդը եղել է 5,2, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ՌԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղին։

«Մայիսի 14-ի երեկոյան Կամչատկայի նեղուցի ջրերում 68 կմ խորության վրա 5,2 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ուստ-Կամչատսկ բնակավայրից 94 կմ հարավ»,- ասված է հաղորդման մեջ։

Այս սեյսմիկ իրադարձությանը նախորդել է երկու երկրաշարժ Խաղաղ օվկիանոսում, որ արձանագրվել է օրվա ընթացքում։ Առաջինը 4,3 մագնիտուդով տեղի  է ունեցել 10 կմ խորության վրա Ուստ-Կամչատսկից 118 կմ հարավարևելք, երկրորդը՝ 4,2 մագնիտուդով 26 կմ խորության վրա՝ բնակավայրից 116 կմ հարավարևելք։

  • Կիսվել: