ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Էրդողանը վերահաստատել է թուրքական դիրքորոշումը Կիպրոսի հիմնախնդրի հարցում

Էրդողանը վերահաստատել է թուրքական դիրքորոշումը Կիպրոսի հիմնախնդրի հարցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ Հանրապետության Էրջանի օդանավակայանի նոր տերմինալի և թռիչքուղու բացման արարողությանը, գրում է ermenihaber.am-ը:

Էրդողանը բացման արարողության ելույթում անդրադարձել է Կիպրոսի խնդրին, նորից առաջ քաշելով թուրքական այն դիրքորոշումը, թե «Կիպրոս կղզում պետք է լինի 2 առանձին պետություն»։

«Ես կրկնում եմ իմ կոչը: Աջակցե՛ք կղզում երկու պետությունների կողք կողքի ապրելու գաղափարին»:

Հիշեցնենք, որ Էրդողանի Հյուսիսային Կիպրոս այցելության մասին դեռևս նախագահի աշխատակազմի կողմից հայտարարություն էր տարածվել հուլիսի 17-ին:

Նշենք, որ 1974թ. հուլիսի 20-ին թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս և կղզու հյուսիսային մասը զավթվեց թուրքական բանակի կողմից։ 1983թ. թուրքերն այդ տարածքում հիմնեցին, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն», ինչն ավելի ամրապնդեց բաժանումը։ Վերջինս պաշտոնապես ճանաչված է միայն Անկարայի կողմից, մինչդեռ կղզու հարավային մասում գտնվող Կիպրոսի Հանրապետությունը ոչ միայն ճանաչվեց աշխարհի մնացած բոլոր երկրների կողմից, այլև 2004թ. մայիսին դարձավ Եվրամիության անդամ։

 

  • Կիսվել: