շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը

Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը

Թուրքիայի նախագահ Էրդողանը երկրի խորհրդարանին առաջարկել է վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը, հայտնել են Թուրքիայի ղեկավարի վարչակազմից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2023 թվականի հոկտեմբերի 23-ին ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու մասին արձանագրությունը և ներկայացրել Թուրքիայի Ազգային մեծ ժողովին և առաջարկել է այն վավերացնել»,-նշված է թուրքական կողմի տարածած հաղորդագրության մեջ։

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը ողջունել է Էրդողանի այդ քայլը:

  • Կիսվել: