երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Էրդողանը շնորհավորել է Ալիևին և հույս հայտնել, որ Հայաստանի հետ բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը

Էրդողանը շնորհավորել է Ալիևին և հույս հայտնել, որ Հայաստանի հետ բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա նաեւ հույս է հայտնել, որ ընտրություններից հետո Հայաստանի հետ բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվել:

Նախնական արդյունքներով՝ հաղթել է Ալիևը:

  • Կիսվել: