հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Էրդողանը, Պուտինն ու Ռոհանին տեսակապի միջոցով կհանդիպեն

Էրդողանը, Պուտինն ու Ռոհանին տեսակապի միջոցով կհանդիպեն

Թուրքիայի նահագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ռուսաստանի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռուհանին հուլիսի 1-ին հանդիպում կունենան տեսակապի միջոցով, գրում է ermenihaber.am-ը:

Նախագահների միջև Աստանայի ձևաչափով հերթական հանդիպումը պետք է անցկացվեր Թեհրանում, սակայն համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով այն փոխարինվել է տեսակապով։ Հաղորդվում է, որ վիրտուալ գագաթնաժողի ժամանակ քննարկվելու են Սիրիայի վերջին զարգացումները և հակամարտության լուծման ուղղությամբ առաջիկայում արվելիք քայլերը։

Հանդիպման մասին տեղեկությունը հաստատել է նաև ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ իրազեկելով, որ գագաթնաժողովը սկսելու է վաղը 14։00-ին, իսկ նախագահների ելույթները համացանցում բաց են լինելու լրատվամիջոցների համար։

  • Կիսվել: