երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Էրդողանը Պուտինի հետ բանակցություններ է ակնկալում առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում

Էրդողանը Պուտինի հետ բանակցություններ է ակնկալում առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։

«Այս 2-3 օրվա ընթացքում, եթե ես կարողանամ կապ հաստատել նրա հետ (Վլադիմիր Պուտինի հետ), ես հնարավորություն կունենամ խոսել նրա հետ, թե ինչ է մտածում, ինչ քայլեր են ձեռնարկելու, հատկապես, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկել՝ ուկրաինական կարգավորման այս գործընթացը շրջելու համար, այսինքն՝ երկխոսություն խաղաղության համար»,- Ուզբեկստանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։

 

  • Կիսվել: