շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Էրդողանը օգոստոսի 20-ին կայցելի Հունգարիա

Էրդողանը օգոստոսի 20-ին կայցելի Հունգարիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով օգոստոսի 20-ին կայցելի Բուդապեշտ, հայտնել են Հունգարիայի կառավարության մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվելու են անվտանգությանը և տնտեսությանը վերաբերող հարցեր: Կողմերը նախատեսում են քննարկել հունգարա-թուրքական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի հաջորդ նիստը, որը տեղի կունենա տարեվերջին Բուդապեշտում։

  • Կիսվել: