հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Էրդողանը մի քանի ելույթ կունենա ապրիլի 26-ին՝ չնայած նախորդ օրը վատառողջ լինելուն. Քալըն

Էրդողանը մի քանի ելույթ կունենա ապրիլի 26-ին՝ չնայած նախորդ օրը վատառողջ լինելուն. Քալըն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի մի քանի ելույթ կունենա երեք տարբեր նահանգներում՝ չնայած նախորդ օրը վատառողջ էր։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։

«Այսօր նախագահը նախատեսում է ընդարձակ ծրագիր, որը ներառում է ելույթներ Կիրիկքալեում, Յոզգաթում և Սըվասում»,- ասել է աղբյուրը։

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընն ավելի վաղ հայտարարել էր, որ Էրդողանի առողջական վիճակը լավ է։

Երեքշաբթի երեկոյան Թուրքիայի նախագահի հետ ուղիղ հեռարձակումն ընդհատվել էր նրա ինքնազգացողության վատացման պատճառով։ Թուրք առաջնորդն ասել է, որ աղեստամոքսային խնդիրներ ունի: Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում Էրդողանը պատասխանում էր Kanal-7 և Ulke հեռուստաընկերությունների լրագրողների հարցերին։ Հաղորդման մեկնարկից մի քանի րոպե անց հեռարձակումը դադարեցվել է 20 րոպեով, իսկ այդ ընթացքում ցուցադրվել են գովազդային հոլովակներ։ Երբ հեռարձակումը վերսկսվել է, Էրդողանը ստուդիայում լրագրողներին ասել է, որ «ստամոքսը սաստիկ սառեցրել է, բայց որոշել է չչեղարկել հանդիպումը՝ վախենալով, որ իրեն սխալ կհասկանան»։

  • Կիսվել: