ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էրդողանը մեկնել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի տարածք

Էրդողանը մեկնել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի տարածք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է երկրի արևելյան Էլազըգ նահանգ, որտեղ երեկ ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:

Սպասվում է, որ Էրդողանը կայցելի շրջաններ, որտեղ փրկարարական աշխատանքներ են կատարվում: Թուրքիայի նախագահի աշխատանքային ծրագրերը Ստամբուլում չեղարկվել են:

Նշենք, որ Թուրքիայի արևելյան Էլազըգ նահանգում գրանցված երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, 1030 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Հիշեցնենք, որ 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 24-ին` տեղական ժամանակով ժամը 20:55-ին (Երևանի ժամանակով` 21:55-ին): Այն զգացվել է հարևան նահանգներում:

Ըստ Արտակարգ իրավիճակների գործակալության տվյալների՝ աղետի գոտում աշխատում է Թուրքիայի 28 նահանգից ժամանած 493 փրկարարական ջոկատ: Երկրաշարժի գոտի է հասցվել 1689 վրան, 1656 մահճակալ և 9200 ծածկոց:

 

 

  • Կիսվել: