Էրդողանը կոչ է արել չպարտադրել լուծումներ ուկրաինական հակամարտության կողմերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման գործընթացը նուրբ է, և անհրաժեշտ չէ որոշումներ պարտադրել կամ ճնշում գործադրել կողմերի վրա։
«Մենք ամեն ջանք գործադրում ենք խնդիրը լուծելու համար։ Միաժամանակ, մեր առաջնահերթությունը համապարփակ հրադադարն է։ Հաշվի առնելով գործընթացի զգայունությունը, կարևոր է խրախուսել կողմերին երկխոսության և կարգավորման՝ առանց նրանց վրա որևէ ճնշում գործադրելու կամ պարտադրելու։ Սա չափազանց կարևոր է արդար և երկարատև խաղաղության հասնելու համար», – ասել է Էրդողանը Ալբանիայում Եվրոպական քաղաքական համայնքի վեցերորդ գագաթնաժողովի բացման ժամանակ։