շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Էրդողանը խորհրդարան է ուղարկել Ադրբեջանում թուրք զինծառայողների գտնվելու ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու մասին օրինագիծ

Էրդողանը խորհրդարան է ուղարկել Ադրբեջանում թուրք զինծառայողների գտնվելու ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու մասին օրինագիծ

Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի խորհրդարան է ուղարկել Ադրբեջանում թուրք զինծառայողների գտնվելու ժամկետը սկսած նոյեմբերի 17-ից ևս մեկ տարով երկարաձգելու մասին օրինագիծ:

Փաստաթղթում նշվում է, որ «Անկարան կշարունակի ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում», ընդգծվում է «ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի հաջող աշխատանքը»: Օրինագծում նշվում է, թե համատեղ մոնիթորինգային կենտրոնում Թուրքիայի զինված ուժերի գործունեությունը տարածաշրջանում այդ երկրի կառուցողական դերի ցուցադրումն է:

Օրինագիծը քննարկվելու է այս շաբաթ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում:

  • Կիսվել: