հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՄՆ Կոնգրեսի պատասխանը կապահովի F-16-երի մատակարարումը Թուրքիա. Էրդողան

ԱՄՆ Կոնգրեսի պատասխանը կապահովի F-16-երի մատակարարումը Թուրքիա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, գրում է ermenihaber.am-ը:

ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման վերաբերյալ հարցին Էրդողանը պատասխանել է. «Բայդենը գրավոր հրաման է ուղարկել ներկայացուցիչների պալատ: Պատասխանը, որը կգա այնտեղից, Աստծո կամոք, մեզ համար կապահովի F-16-երի Թուրքիա ուղարկման գործընթացը»:

Նա նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին օրենքի նախագծի ընդունումը կարևոր քայլ է եղել արևմտյան երկրներին, այդ թվում՝ Շվեդիային և Կանադային Թուրքիայի դիրքորոշումը ցույց տալու տեսանկյունից:

«Նույն վճռականությամբ շարունակելու ենք մեր ճանապարհը».-եզրափակել է Թուրքիայի նախագահը:

  • Կիսվել: