հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Էրդողանը հիվանդության պատճառով չեղարկել է մի շարք նահանգներ այցելելու ծրագրերը

Էրդողանը հիվանդության պատճառով չեղարկել է մի շարք նահանգներ այցելելու ծրագրերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիվանդության պատճառով չեղարկել է Քըրըքքալե, Յոզգաթ և Սիվաս նահանգներ այցելելու ծրագրերը, որտեղ պետք է անցկացվեին մի շարք միջոցառումներ։ Փոխարենը այս նահանգներ կմեկնի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։

Այս մասին Twitter-ում գրել է անձամբ Էրդողանը։

«Այսօր մեր բժիշկների խորհրդով կհանգստանամ տանը։ Ցավոք, այսօր չեմ կարողանա գնալ Քըրըքքալե, Յոզգաթ և Սիվաս, իմ փոխարեն կգնա փոխնախագահ Ֆուաթ Օքթայը»,- գրել է նա՝ նշելով, որ վաղվանից շարունակելու է լայնածավալ ճամփորդական ծրագիրը։

Նշենք, որ երեքշաբթի երեկոյան Էրդողանի հետ ուղիղ հեռարձակումը ընդհատվել էր նրա վատ ինքնազգացողության պատճառով։ Թուրք առաջնորդի խոսքով՝ հիվանդության պատճառը ստամոքսի գրիպն է։ 

  • Կիսվել: