շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ քննարկել է Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունը՝ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին ասելով, որ Իսրայելի հարվածները Գազայի վրա «հասել են կոտորածի աստիճանի», և որ միջազգային հանրության լռությունը «ամոթ է մարդկության համար»։ Այս մասին գրում է timesofisrael.com-ը:

Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պոնտիֆիկոսին ասել է, որ բոլորը պետք է աջակցեն Գազայի անմեղ խաղաղ բնակիչներին անխափան օգնություն հասցնելու ջանքերին: 

Էրդողանը կրկնել է Թուրքիայի դիրքորոշումն այն մասին, որ հակամարտության վերջանական լուծումը կարող է լինել միայն անկախ Պաղեստին պետության ստեղծման միջոցով։

  • Կիսվել: