հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Էրդողանը հայտարարել է, թե ԱՄՆ-ի համար կփակեն Ինջիրլիք եւ Քյուրեջիք ռամաբազաները

Էրդողանը հայտարարել է, թե ԱՄՆ-ի համար կփակեն Ինջիրլիք եւ Քյուրեջիք ռամաբազաները

Պենտագոնը ջանքեր է գործադում Թուրքիայի հետ հարաբերությունները պահպանելու համար։ Այս մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը, նակտի ունենալով ԱՄՆ-ի համար Ինջիրլիքի եւ Քյուրեջիքի ռազմաբազաները փակելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարությունը։

«Մենք Թուրքիայում մեր ուժերի կարգավիճակը դիտարկում ենք որպես ՆԱՏՕ-ի մեր դաշնակից եւ ռազմավարական գործընկեր Թուրքիայի հետ աշխատելու եւ նրա պաշտպանվելուն օգնելու տասնամյակների մեր պարտավորությունների խորհրդանիշ... Նախարարությունը ջանքեր է գործադրում այդ հարաբերությունները պահպանելու համար՝ միաժամանակ Թուրքիային խրախուսելով Ս-400-ի հարցում, Սիրիայի եւ այլ ուղղություններով, որտեղ տարաձայնություններ կան, ավելի կառուցողական քաղաքականություն վարելու»,- ասել է ներկայացուցիչը։

Տեղեկացնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե «անհրաժեշտ լինի» թուրքական իշխանությունները ԱՄՆ-ի համար կփակեն Ինջիրլիք եւ Քյուրեջիք ռամաբազաներին հասանելիությունը:

Նրա խոսքով՝ Թուրքիան իրեն վերապահում է բազաները փակելու իրավունք: «Եթե դա անհրաժեշտ լինի անել, ապա մենք կփակենք թե՛ Ինջիրլիքը, թե՛ Քյուրեջիքը»,-  հայտարարել է թուրք առաջնորդը:

Ինջիրլիք բազան ԱՄՆ ռազմական օդանավերն օգտագործել են Մերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների ժամանակ: Քյուրեջիքում է գտնվում ռադիոտեղորոշման կայանը, որին նույնպես ամերիկյան զինվորականները հասանելիություն ունեն:

«Այս 2 բազաներին ԱՄՆ հասանելիության երկարացման վերաբերյալ վերջնական որոշումը Թուրքիայի իրավունքն է: Երբ նման անհրաժեշտություն ունենանք, մենք նրա համար բազաները կփակենք»,- ասել է Էրդողանը:

 

 

  • Կիսվել: