կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է Իսրայելին ռազմական հանցագործ հայտարարել

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է Իսրայելին ռազմական հանցագործ հայտարարել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է Իսրայելին ռազմական հանցագործ հայտարարել:
Հայտնել ենք, որ այսօր ավելի վաղ Էրդողանը Իսրայելին կոչ է արել անհապաղ դուրս գալ խելացնոր վիճակից և դադարեցնել հարձակումները Գազայի վրա։ Նա այսօր բոլորին հրավիրել էր Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայան՝ մեծ հանրահավաքի` ի համերաշխություն պաղեստինցի ժողովրդի։

«Իսրայե՛լ, ինչպե՞ս հայտնվեցիր այստեղ: Ինչպե՞ս հասաք այստեղ: Դուք օկուպանտ եք: Դու խմբավորում ես, ոչ թե պետություն։ Արևմուտքը ձեզ պարտք է, Բայց Թուրքիան ձեզ պարտք չէ»,–ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում Պաղեստինին սատարող հանրահավաքի ժամանակ։

  • Կիսվել: