երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Էրդողանը Գազայի հատվածում հումանիտար հրադադար հաստատելու որոշումն անվանել է «դրական զարգացում»

Էրդողանը Գազայի հատվածում հումանիտար հրադադար հաստատելու որոշումն անվանել է «դրական զարգացում»

Գազայի հատվածում չորսօրյա մարդասիրական հրադադարի հաստատման պայմանավորվածությունը «դրական զարգացում» է։ Այս մասին «Մեծ քսանյակի» առցանց գագաթնաժողովի իր տեսաուղերձում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, նշել է. «Չորս օրով մարդասիրական դադարի հաստատման և թեկուզ սահմանափակ թվով պատանդների փոխանակման շուրջ համաձայնության հասնելը դրական զարգացում է: Մենք ակնկալում ենք, որ այս քայլը կնպաստի կայուն զինադադարին և, ի վերջո, խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը»:

  • Կիսվել: