Էրդողանը չի կարող միջնորդ դառնալ Ուկրաինայի հետ բանակցություններում. Պեսկով
Ուկրաինայի թեման քննարկվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ, սակայն թուրք առաջնորդը չի կարող միջնորդ դառնալ բանակցություններում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նշենք, որ Պուտինն ու Էրդողանը չորեքշաբթի օրը բանակցություններ են վարել Ղազախստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում։
«Ոչ, դա հնարավոր չէ», - ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Էրդողանը միջնորդ դառնա Ուկրաինայի հարցով բանակցություններում՝ միևույն ժամանակ հաստատելով, որ Աստանայում երկու առաջնորդների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի թեման։