երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Էրդողանը Բայդենի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիայի դիրքորոշումը С-400-ների հարցում չի փոխվել

Էրդողանը Բայդենի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիայի դիրքորոշումը С-400-ների հարցում չի փոխվել

Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերված С-400 զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններից և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

«Իհարկե, հնարավոր չէ, որ (Բայդենի հետ բանակցություններում) C-400-ների հարցը մեր օրակարգում չլիներ: Ինչ վերաբերում է С-400-ներին, ես հայտնել եմ նույն կարծիքը, որը մենք ունեցել ենք ավելի վաղ: Ես նաև տեղեկացրել եմ ռազմական արդյունաբերության հետ կապված այն քայլերի մասին, որոնք կարող ենք իրականացնել համատեղ»,-ընդգծել է Թուրքիայի ղեկավարը:
 
Էրդողանի խոսքով` նա նույնն ասել է ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների հետ կապված իրավիճակի մասին:
 
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել: 

  • Կիսվել: