հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Էրդողանն ուղիղ եթերում իրեն վատ է զգացել. Եթերն ընդհատվել է

Էրդողանն ուղիղ եթերում իրեն վատ է զգացել. Եթերն ընդհատվել է

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցը կտրուկ ընդհատվել է, թուրք առաջնորդն ուղիղ եթերում իրեն վատ է զգացել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հարցազրույցը սկսվել է երեքշաբթի ուշ երեկոյան՝ հանրապետության ղեկավարի նախընտրական զբաղվածության պատճառով։ Ուղիղ հեռարձակումը կտրուկ ընդհատվել է այն պահին, երբ լրագրողը սկսել է հարցնել կաբինետի ապագա վերադասավորումների մասին։ Երկար դադարը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում։

«Առաջին հերթին առողջություն եմ մաղթում, երեկ և այսօր քարոզարշավը շատ էր, հետևաբար, ես հիվանդացա ստամոքսի գրիպով, նույնիսկ մտածեցի հաղորդումը չեղարկելու մասին: Բայց մենք խոստացանք և եկանք, ներողություն եմ խնդրում ձեզնից և մեր հեռուստադիտողներից»,- ասել է Էրդողանը՝ դադարից հետո վերադառնալով ուղիղ եթեր։

Երկու կարճ հարցերից հետո վարողն ասել է, որ թուրք առաջնորդի հետ հարցազրույցն ավարտվում է, որպեսզի «պարոն նախագահը հանգստանա»։

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Գործող նախագահ Թայիփ Էրդողանը «Հանրապետական ​​դաշինքի» միասնական թեկնածուն է, որի հիմնական մրցակիցը ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է։ Ընտրություններին մասնակցում են նաև «Մեմլեքեթ» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն և «Աթա» դաշինքի թեկնածու Սինան Օգանը:

  • Կիսվել: