ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Էրդողանն ու Զելենսկին քննարկել են իսրայելապաղեստինյան հակամարտությունը

Էրդողանն ու Զելենսկին քննարկել են իսրայելապաղեստինյան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում են Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնից, տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմը, Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը։

՛՛Էրդողանը նշել է, որ տարածաշրջանում հակամարտությունների և հիմնականում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորումը հնարավոր է խաղաղ ճանապարհով։ Թուրքիան կշարունակի գործադրել բոլոր ջանքերն այս նպատակին հասնելու համար, ասել է Թուրքիայի նախագահը՛՛,-նշված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: