ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Էրդողանն ու Հերցոգը քննարկել են Երուսաղեմի վերջին իրադարձությունները

Էրդողանն ու Հերցոգը քննարկել են Երուսաղեմի վերջին իրադարձությունները

Թուրքիայի ու Իսրայելի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Իսխակ Հերցոգը հեռախոսարզրույց են ունեցել, որն ըստ թուրքական կողմի՝ անցել է «դրական և կառուցողական» մթնոլորտում: 

Կողմերը քննարկել են թուրք-իսրայելական հարաբերությունները, ինչպես նաև Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:

 

Ըստ Հերցոգի՝ Իսրայելը պաշտպանում է Իսրայելում ապրող մարդկանց կրոնական իրավունքները՝ անկախ այն բանից մահմեդական են, քրիստոնյա, թե հրեաներ:

Նա կոչ է արել Էրդողանին միասնական ուժերով վերականգնել խաղաղությունը Երուսաղեմում:

Հերցոգը նաև հայտնել է, որ Իսրայելը շարունակում է ջանքեր գործադրել Ալ-Աքսա մզկիթի հարցում ստատուս քվոյի պահպանման համար, մանավանդ  այս օրերի մահմեդականների, հրեաների և քրիստոնյաների տոների ընթացքում:  

Տեղեկացնենք, որ առնվազն 152 պաղեստինցի վիրավորվել է ապրիլի 15-ին մզկիթի ներսում իսրայելական ոստիկանության հետ բախումների հետեւանքով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հերցոգը պատմական այց էր կատարել Թուրքիա: Կողմերը գլխավորապես քննարկել էին թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացին առչնչվող հարցեր: 

  • Կիսվել: