Էրդողանն ու Ալիևը Ղրղզստանում կմասնակցեն Թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավարների գագաթնաժողովին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների խորհրդի 11-րդ գագաթնաժողովին։
Ադրբեջանական աղբյուրներն իրենց հերթին են հայտնում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 5-6-ն այցով կլինի Ղրղզստանում՝ մասնակցելու նույն գագաթնաժողովին։