երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Շուշիում կանցկացվի Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը

Շուշիում կանցկացվի Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը

Ադրբեջանը հուլիսի 5-6-ին Արցախի հայաթափված Շուշիում կանցկացնի Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

Միջոցառմանը, որը նախաձեռնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մասնակցելու են կառույցի անդամ երկրների՝ Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ղեկավարները։ Նրանց հետ մեկտեղ սպասվում է դիտորդ երկրների ղեկավարների և կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևի մասնակցությունը։

Նշենք, որ ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 6-ին այցելելու է Շուշի՝ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

  • Կիսվել: