շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Էրդողանի վարչակազմն անիրատեսական է համարում Ուկրաինային С-400 համակարգեր փոխանցելու գաղափարը

Էրդողանի վարչակազմն անիրատեսական է համարում Ուկրաինային С-400 համակարգեր փոխանցելու գաղափարը

Թուրքիայի կողմից Ուկրաինային Ռուսաստանից ձեռք բերված C-400 զենիթահրթիռային համակարգեր փոխանցելու գաղափարն իրատեսական չէ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը:

Նրա խոսքով՝ Արևմուտքը պետք է առանց նախապայմանների Թուրքիային մատակարարի F-35 կործանիչներ և Patriot զենիթահրթիռային համալիրներ:

Էրդողանի վարչակազմում նաև հայտարարել են, որ Անկարայի և Վաշինգտոնի  հարաբերությունների վերականգնման համար պետք է քայլեր ձեռնարկվեն վստահության ամրապնդման ուղղությամբ:

«Թուրքիան մինչ օրս հիշում է, թե ինչպես էին որոշ դաշնակիցներ մեր երկրից դուրս բերում Patriot զենիթահրթիռային համակարգերը թուրք-ռուսական հարաբերություններում լարվածության պայմաններում»,- հավելել է Ալթունը:

Ավելի վաղ Պենտագոնը հաստատել էր, որ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ բանակցություններ է վարում Կիևին С-400 համակարգեր ուղարկելու շուրջ՝ Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչի արտադրության ամերիկյան ծրագիր վերադարձնելու և Անկարայի դեմ պատժամիջոցների չեղարկման դիմաց:

  • Կիսվել: