շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Էրդողանի հետ հեռախոսազրույցում Ռայիսին նշել է, որ Գազայի գործերին ամերիկյան ցանկացած միջամտություն դատապարտված է ձախողման

Էրդողանի հետ հեռախոսազրույցում Ռայիսին նշել է, որ Գազայի գործերին ամերիկյան ցանկացած միջամտություն դատապարտված է ձախողման

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է. «Գազայի ժողովուրդը պետք է որոշի Գազայի ապագան, ՀԱՄԱՍ-ի միջոցով՝ որպես օրինական կառավարություն՝ հիմնված հանրային քվենի վրա, և ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտելու և որոշումներ կայացնելու Գազայի ժողովրդի համար և այս ուղղությամբ ամերիկացիների արած բոլոր քայլերը դատապարտված են ձախողման», գրում է parstoday.ir-ը:

Ռայիսին ընդգծել է, որ ԱՄՆ-ն կոտորում է Գազայի ժողովրդին, հավելելով, որ այս հատվածի ապագան որոշելու հարցում ամերիկյան ցանկացած միջամտություն համարվում է պաղեստինցիների դեմ այս երկրի հանցագործությունների շարունակություն։

Անդրադառնալով Գազայի ժողովրդի նկատմամբ Սիոնիստական ռեժիմի սարսափելի հանցագործություններին և այդ ժողովրդի կոտորածին ամերիկացիների մասնակցությանը, Ռայիսին նշել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը հեղինակազրկվել է:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս հեռախոսազրույցում անդրադարձել է Թեհրանի և Անկարայի միջև լավ և կառուցողական հարաբերություններին և ընդգծել այդ հարաբերությունները արտոնյալ և բացառիկ մակարդակի բարձրացնելու ջանքերի անհրաժեշտությունը։

Նա նաև ընդգծել է իր երկրի պատրաստակամությունը՝ անցկացնելու երկու երկրների միջև համագործակցության բարձրագույն խորհրդի նիստ։

  • Կիսվել: