հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
«Երբ ճիշտ պահը հասունանա, Շոլցը կկապվի Պուտինի հետ». ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ

«Երբ ճիշտ պահը հասունանա, Շոլցը կկապվի Պուտինի հետ». ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատրաստ է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գերմանական ԶԼՄ-ներին հայտնել է  ԳԴՀ կառավարության աղբյուրը։

«Նրա համար դա տաբու չէ, Շոլցը դա (խոսակցությունը Պուտինի հետ-խմբ․)  ցանկանում է ծառայեցնել այն նպատակին, որ պատերազմն ավարտվի, և չի բացառում, որ հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ»,- ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Գերմանիայի կանցլերը կկապվի Պուտինի հետ, երբ «ճիշտ պահը հասունանա»։   

«Այդ ժամանակ կուղարկվի հստակ ազդանշան»,- ասել է նա։

  • Կիսվել: