երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Եռակողմ հանդիպման անցկացման հարցը դեռևս չի բարձրացվել ռուս-ամերիկյան շփումների ժամանակ․ Ուշակով

Եռակողմ հանդիպման անցկացման հարցը դեռևս չի բարձրացվել ռուս-ամերիկյան շփումների ժամանակ․ Ուշակով

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Վլադիմիր Զելենսկու միջև եռակողմ հանդիպման անցկացման հարցը դեռևս չի բարձրացվել ռուս-ամերիկյան շփումների ժամանակ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը Ալյասկայում կայացած բանակցություններից հետո, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Առայժմ թեման չի շոշափվել»,-ասել Է Ուշակովը՝ ի պատասխան հնարավոր եռակողմ ձևաչափի մասին հարցին:

Ուշակովը նաև հայտարարել է, որ դեռ չգիտի, թե երբ կկայանա Պուտինի և Թրամփի հաջորդ հանդիպումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Թրամփը հայտարարել Է Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման մասին։

 

  • Կիսվել: