շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եմենում հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ

Եմենում հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ

Եմենում ռազամական ուսումնական ճամբարի հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 70 և վիրավորվել մոտ 150 զինվորական։ 

Մարիբ արվարձանի վրա հարձակումը տեղի է ունեցել երեկ երեկոյան բալիստիկ հրթիռների և անօդաչու սարքերի կիրառմամբ։  Ալ-Արաբիայի փոխանցմամբ զոհվածների մեծամասնությունը նորակոչիկներ էին։ Հարձկումը սկսվել է այն պահին, երբ զինվորականները մզկիթում սկսել  են աղոթքը։ 

Տեղի ունեցածի համար պատասխանատվություն է ստանձնել Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսիտ ապստամբների խումբը, որոնց մեղադրում են Իրանի հետ կապեր ունենալու մեջ։

  • Կիսվել: