Եմենի ԶՈւ-ն Կարմիր ծովում հունական լցանավի դեմ գրոհ է կազմակերպել
Եմենի Զինված ուժերը հրապարակել են Կարմիր ծովում հունական Sounion լցանավի դեմ գրոհի տեսագրությունը, տեղեկացնում է Irna-ն։
Նշվում է, որ, ըստ Al-Masirah հեռուստաալիքի, եմենցի զինվորականները հրապարակել են Կարմիր ծովում հունական լցանավի դեմ գրոհի տեսագրությունը, քանի որ նավը խախտել է օկուպացված Պաղեստինի նավահանգիստներ մուտքի արգելքը։
Ավելի վաղ Եմենի Զինված ուժերը հաղորդել էին, որ Կարմիր ծովում գրոհել են Sounion նավթային լցանավը, որը պատկանում է Իսրայելի հետ համագործակցող ընկերությանը։ Լցանավը խորտակվել է: