հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Եմենի հյուսիսում իշխող հուսիներն ԱԹՍ-ներով ռազմական գործողություն են իրականացրել իսրայելական թիրախների ուղղությամբ

Եմենի հյուսիսում իշխող հուսիներն ԱԹՍ-ներով ռազմական գործողություն են իրականացրել իսրայելական թիրախների ուղղությամբ

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հուսիներ) շարժումը հայտարարել է, որ անօդաչու սարքերի միջոցով ռազմական գործողություն է իրականացրել իսրայելական Էյլաթ շրջանի թիրախների ուղղությամբ:

Հուսիների զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան իր թվիթերյան էջում, մասնավորապես, գրել է.
«Եմենի ռազմաօդային ուժերը օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Ում էլ-Ռաշրաշ տարածքում կարևոր թիրախների դեմ ռազմական գործողություն են իրականացրել անօդաչուների մեծ խմբաքանակի օգնությամբ»:

Ավելի վաղ Սարիան ասել էր, որ իրենց զինված ուժերը կշարունակեն կանխել բոլոր նավերի անցումը դեպի Իսրայելի նավահանգիստներ Արաբական և Կարմիր ծովերում` բացառությամբ այն դեպքերի, երբ սննդամթերք և մարդասիրական օգնություն տեղափոխեն Գազայի հատվածի համար։

  • Կիսվել: