Եմենի հուսիթները հայտարարել են Իսրայելի բանակի գլխավոր շտաբի շենքին ԱԹՍ-ով հարվածելու մասին
Եմենի «Անսար Ալլահ» շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ հութիներն անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել Իսրայելի տարածքում գտնվող չորս օբյեկտի, այդ թվում՝ զինված ուժերի գլխավոր շտաբի շենքին։
Նրա խոսքով՝ իրենք ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել նաև Բեն Գուրիոն օդանավակայանին, Աշդոդի ծովային նավահանգստին և Թել Ավիվի էլեկտրակայանին։
Ըստ Սարիայի՝ իրենց հարվածները հաջողությամբ հասել են նպատակներին։


