հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԵՄ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

ԵՄ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

Եվրամիությունը սկսել է քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթի հարցը, որը պետք է հաստատվի մինչև փետրվարի 24-ը, երբ լրանում է Ուկրաինա ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժուման երկու տարին։ Փաթեթի քննարկումը կսկսվի շաբաթ օրը, այնուհետև Եվրահանձնաժողովը կհրավիրի դաշինքի անդամներին այն հաստատելու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, փոխանցում է BBC-ն:

Նշվում է, որ նոր փաթեթը նախատեսված է փակելու այն բացերը, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին շրջանցել գործող պատժամիջոցները՝ հատկապես այն ապրանքների մատակարարման համար, որոնք կարող են օգտագործվել մարտադաշտում։

Գործակալության աղբյուրներից մեկի համաձայն՝ հնարավոր է նաև նոր ոլորտային պատժամիջոցներ մտցվեն։

Լեհաստանը և Բալթյան տարածաշրջանի երկրները կոչ են անում արգելել ռուսական ալյումինի և բնական հեղուկ գազի մատակարարումները, հիշեցնում է Reuters-ը։

 

  • Կիսվել: