չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ԵՄ-ը Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստել Ռուսաստան զենքի մատակարարման պատճառով. Politico

ԵՄ-ը Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստել Ռուսաստան զենքի մատակարարման պատճառով. Politico

ԵՄ-ը Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստել, իբր, Ռուսաստան զենք վաճառելու պատճառով, դիվանագետները հույս ունեն այն համաձայնեցնել արդեն չորեքշաբթի:

Այս մասին գրել է Politico թերթը՝ հղում կատարելով պաշտոնյաներին եւ դիվանագետներին:
 
ՌԴ-ն եւ Իրանն ավելի վաղ հերքել էին տեղեկություններն, իբր, Մոսկվա իրանական զենքի մատակարարման մասին։
«Բրյուսելն արդեն պատրաստել է պատժամիջոցների նոր ցուցակ Իրանի դեմ... Դիվանագետները հույս ունեն արդեն այսօր կամ գոնե մինչեւ ԵՄ ղեկավարների հինգշաբթի եւ ուրբաթ կայանալիք գագաթաժողովը համաձայնեցնել նոր փաթեթը»,- պարբերականը մեջբերել է աղբյուրի խոսքերը։
 
Ինչպես տեղեկացվել է, նոր փաթեթը «կհարվածի» իրանական ֆիզիկական եւ իրավաբանական անձանց։ Պարբերականի տվյալներով՝ խոսքը կարող է վերաբերել հինգ ֆիզիկական եւ երեք իրավաբանական անձանց։
 
Դիվանագետներից մեկի կարծիքով՝ պատժամիջոցների նոր փաթեթը մտածվել է որպես «ուժեղ ազդանշան»՝ ուղղված Թեհրանին։ Մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա ասել է, որ անհատական պատժամիջոցները կարող են ուժեղ ազդեցություն ունենալ՝ հաշվի առնելով այն, որ դրանք կարելի է շատ ավելի արագ մտցնել, քան տնտեսականները, որոնք հազիվ թե կարողանան ուժեղ ազդեցություն ունենալ՝ նկատի ունենալով այն, որ Իրանն արդեն լուրջ պատժամիջոցների է ենթարկված։ 

  • Կիսվել: