հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԵՄ-ը արագ արձագանքման ուժեր կստեղծի. զորավարժություններ կլինեն ծովում և ցամաքում

ԵՄ-ը արագ արձագանքման ուժեր կստեղծի. զորավարժություններ կլինեն ծովում և ցամաքում

Եվրոպական միությունն առաջին անգամ պաշտպանական հայեցակարգ է համաձայնեցրել, որը ենթադրում է արագ արձագանքման ուժերի ստեղծում, գրում են ԶԼՄ-ները:

«Ստեղծել արագ արձագանքման եվրոպական ուժեր՝ բաղկացած 5000 զինվորականներից, տարբեր ճգնաժամային իրավիճակներում արագ գործողությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԵՄ-ը նաև համաձայնել է կանոնավոր զորավարժություններ անցկացնել ծովում և ցամաքում։
 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիության արտաքին գործերի և պաշտպանության նախարարները հավանություն են տվել Միության «Ռազմավարական կողմնացույց» պատմության մեջ առաջին հայեցակարգին։

  • Կիսվել: