հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԵՄ-ում քննարկում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

ԵՄ-ում քննարկում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

Ուկրաինական ճգնաժամով պայմանավորված՝ Եվրամիության երկրները քննարկումներ են անցկացնում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ: Այս մասին ԵՄ խորհրդի ընդհանուր հարցերով նիստի արդյունքներով հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Կլեման Բոնը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Վերջին օրերին մենք տեսնում ենք ռազմական գործողությունների ակտիվացում Ուկրաինայում, և միանգամայն հնարավոր է, որ նոր պատժամիջոցներ արագ մշակվեն: Այս մասին քննարկումներ են ընթանում՛՛:

ըստ Բոնի՝ Եվրամիությունում լարվածության թուլացման միտում չեն նկատում, այդ պատճառով էլ շարունակում են մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ:

 

 

  • Կիսվել: