հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԵՄ պատժամիջոցները չեն խանգարի Սերգեյ Լավրովին մասնակցել ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Հյուսիսային Մակեդոնիայում. Ստանո

ԵՄ պատժամիջոցները չեն խանգարի Սերգեյ Լավրովին մասնակցել ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Հյուսիսային Մակեդոնիայում. Ստանո

ԵՄ պատժամիջոցները չեն խանգարի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին մասնակցել ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Հյուսիսային Մակեդոնիայում: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի մամուլի քարտուղար Պետեր Ստանոն։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այսինքն՝ անդամ երկրները կարող են թույլ տալ Ռուսաստանի Դաշնության ինքնաթիռին հատել իրենց օդային տարածքը։ Եթե ​​Հյուսիսային Մակեդոնիայի իշխանությունները թույլ տան պարոն Լավրովին անձամբ մասնակցել նախարարների հանդիպմանը, դա պատժամիջոցների խախտում չի լինի՛՛։

Նշենք, որ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Սկոպիեում տեղի կունենա ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպումը։

Բուլղարիան Հյուսիսային Մակեդոնիային խոստացել է ժամանակավորապես բացել իր օդային տարածքը ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը ռուսական պատվիրակության թռիչքի համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Մակեդոնիան՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովի այցի դեպքում թույլ կտա Ռուսաստանից ինքնաթիռներին երկիր ժամանել երեք օրվա ընթացքում։

 

  • Կիսվել: