ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը շրջանցողների դեմ է լինելու

ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը շրջանցողների դեմ է լինելու

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթը ուղղված կլինի Մոսկվայի դեմ արդեն իսկ ներդրված սահմանափակող միջոցների շրջանցման դեմ պայքարին։ 

Այս մասին հինգշաբթի երեկոյան հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած մամուլի ասուլիսում։ Լեյենը չի հստակեցրել, թե արդյոք արդեն աշխատանքներ են տարվում պատժամիջոցների նոր փաթեթի վրա, ինչպես նաև դրա ներդրման հնարավոր ժամկետները։

  • Կիսվել: