ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԵՄ պաշտպանության նախարարները համաձայնության են եկել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու կարգի շուրջ

ԵՄ պաշտպանության նախարարները համաձայնության են եկել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու կարգի շուրջ

ԵՄ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն ընդհանուր առմամբ համաձայնության են եկել Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման կարգի շուրջ, սակայն մնում է համաձայնեցնել մանրամասները։ Այս մասին Ստոկհոլմում պաշտպանության նախարարների մակարդակով ԵՄ ոչ պաշտոնական խորհրդի նիստի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Պետք է հայտնեմ, որ ընդհանուր համաձայնությունը կարծես թե, ստեղծվում է մեր կարծիքների փոխանակման հիման վրա։ Այնուամենայնիվ, դեռեւս կան չլուծված հարցեր։ Այս ամենը պետք է մանրամասն քննարկվի։ Բոլորը համակարծիք են առաջ շարժվելու հրատապության հարցում: Բոլորը համակարծիք են Ուկրաինային հնարավորինս արագ ամենայն աջակցություն ցուցաբերելու նպատակի հարցում»,- ասել է նա։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է, որ պաշտպանության նախարարներին զեկուցել է զինամթերքով Ուկրաինային աջակցելու իր առաջարկած երեք ուղղությունների մասին, որոնք պետք է իրականացվեն միաժամանակ։ Նրա առաջարկը ենթադրում է ֆինանսավորում՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով զինամթերքի արժեքը փոխհատուցելու համար, որը շտապ Կիեւ կմատակարարվի ԵՄ երկրների առկա պաշարներից կամ արդեն պատվիրվածներից: Երկրորդ, ԵՄ բարձր ներկայացուցիչն առաջարկել է համախմբել անդամ երկրներից զինամթերքի նոր պատվերները՝ սպառված պաշարները լրացնելու եւ Ուկրաինային հետագա օգնություն ցուցաբերելու համար: Նրա կարծիքով, դա կօգնի նվազեցնել ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի գները եւ նվազեցնել առաքման ժամկետները։ Հաջակցություն այս նախագծի՝ նա առաջարկել է եւս 1 միլիարդ եվրո հատկացնել Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։

Երրորդը, Բորելը նշել է, որ անհրաժեշտ է մեծացնել ԵՄ երկրների պաշտպանական արդյունաբերության կարողությունները, որպեսզի կարողանանք բավարարել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ հենց Եվրամիության զինված ուժերի պահանջարկը։

Նա ակնկալում է, որ ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահության աջակցությամբ Բրյուսելը կկարողանա այս փաթեթի վերաբերյալ աշխատանքը հասցնել ԵՄ երկրների միջեւ համաձայնության մինչեւ մարտի 20-ը, երբ ԵՄ խորհուրդը կկայանա արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների մասնակցությամբ՝ կոնկրետ պաշտոնական որոշման շուրջ համաձայնություն ձեռք բերելու համար:

  • Կիսվել: